National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.11.2017
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ նախագծի նպատակը հիմնականում համապատասխանեցումն է ՀՀ Սահմանադրությանը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ փորձագիտական հիմնարկները, դատագենետիկական փորձաքննությունն ավարտելուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են էլեկտրոնային եղանակով եւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոստիկանությանը տրամադրել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը: Նշվում է, որ ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման եւ հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հուլիսի 17-ին՝ Լյուքսեմբուրգում եւ Բրյուսելում: Համաձայնագրով սահմանվում է ՀՀ եւ ՆՍՊՕ-ի` ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցման իրավական շրջանակը: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվեն «ՀՀ եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվող առաջին ծրագիրը ՆԱՏՕ-ի «Վստահության» հիմնադրամի շրջանակներում դոնոր երկրի՝ Գերմանիայի ֆինանսավորմամբ, եւ «Աջակցության» կազմակերպության համակարգմամբ ՀՀ-ում պիտանելիությունից դուրս եկած ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաեւ ականների վերաբերյալ իրազեկման, եւ կրթական ծրագրի շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ ծրագիրն է: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծել է նախագծի կարեւորությունը եւ նշել, որ Հայաստանի շահերից է բխում ազատվել շահագործման ոչ ենթակա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցներից: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» եւ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմաներով խորհրդարանական լսումների արդյունքների արձանագրությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am